Ճապոնիան պաշտոնապես հաստատել է ամերիկյան F-35B ռազմական ինքնաթիռների գնումը

09:10   17 Օգոստոս 2019    292

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հավանություն է տվել ԱՄՆ-ից F-35B ռազմական ինքնաթիռների գնմանը:

Այս մասին ասված է գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ: Փոխանցում է Life.ru-ն: «F-35B-ն բավարարում է անհրաժեշտ պահանջները»,- ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է ձեռք բերել 6 այդպիսի ինքնաթիռ, իսկ մինչև 2023 թվականը դրանց քանակը կհասնի 18-ի: Ընդհանուր առմամբ` 42 F-35B ինքնաթիռ է ձեռք բերվելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   F-35B  


Վերնագիրի այլ պիտակները