Instagram-ի օգտատերերը կարող են նշումով առանձնացնել ոչ հավաստի հրապարակումները

22:44   17 Օգոստոս 2019    410

Instagram-ի ադմինիստրացիան մտադիր է ներկայացնել նոր գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին նշումով առանձնացնել հրապարակումները, որոնք, նրանց կարծիքով, վստահելի չեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Facebook ընկերության ներկայացուցիչ Սթեֆանի Օթուեյը, որին պատկանում է Instagram-ը:

Ոչ հուսալի տեղեկատվության մասին առանձին նշումով հրապարակումները կստուգվեն Facebook-ի գործընկերները՝ ԶԼՄ-ների եւ հետազոտական ընկերությունների շարքից: Ընկերությունը համարում է, որ նրանք կկարողանան պարզել՝ հավաստի են արդյոք նյութերը՝ մատնանշելով՝ արդյոք հրապարակումը «համապատասխանում է իրականությանը», «հավաստի է» կամ «մոլորեցնող»:

Ամեն դեպքում նշումով նյութերը չեն հեռացվի, այլ Instagram-ը միջոցներ կձեռնարկի, որ ավելի փոքր թվով օգտատերեր ծանոթանան այդ հրապարակմանը: Դրա համար, մասնավորապես, կհեռացվեն որոշ թեմատիկ նշումներ հրապարակման մեջ: Օթուեյի խոսքով՝ այդ գործառույթն արդեն հասանելի է ԱՄՆ-ում: Երկու շաբաթվա ընթացքում այն կներկայացվի ամբողջ աշխարհում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Instagram  


Վերնագիրի այլ պիտակները