Քաթարի Էմիրը Վլադիմիր Պուտինին հրավիրել է Դոհա

09:49   17 Օգոստոս 2019    338

Քաթարի էմիր Թամիմ ալ Թանին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերքը` մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովին, որը տեղի կունենա 2020 թվականին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Life.ru-ն:

Երկու երկրների միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ Քաթարի Էմիրը ՌԴ նախագահին հրավիրել է Դոհա: Նշվում է, որ Թամիմ Ալ Թանին գոհունակություն է հայտնել երկու երկրների համագործակցության մակարդակից, հատկապես` տնտեսական և առևտրային ոլորտներում, և Ռուսաստանի նախագահին հրավիրել է այց կատարել Քաթար:

Նշվում է նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Պարսից ծոցի երկրների կայունության և անվտանգության ապահովման խնդիրները, ինչպես նաև վերանայվել է կողմերի միջև շփումների ժամանակացույցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քաթար   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները