Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, բնակիչները տարհանվել են

11:18   17 Օգոստոս 2019    209

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Թուրքական ԶԼՄ-ներին, Ստամբուլի Սանջաքթեփե թաղամասում պայթյուն է որոտացել բնակելի շենքերից մեկում:

Հաղորդվում է, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել: Պայթյունի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, մեկ մարդ է մահացել: Հաղորդվում է նաև, որ պայթյունից հետո շենքում հրդեհ է բռնկվել:

Շենքի բնակիչները տարհանվել են:

Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:






Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները