Հյուսիսային Կորեայում նոր զինատեսակներ են փորձարկել

11:40   17 Օգոստոս 2019    216

Հյուսիսային Կորեայում նոր զինատեսակների հերթական փորձարկում է իրականացվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:

Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը, ով ներկա է գտնվել փորձարկմանը՝ բարձր է գնահատել ոլորտի մասնագետների աշխատանքը: Առայժմ չի նշվում, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, սակայն տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկու բալիստիկ հրթիռ է արձակվել Ճապոնական ծովի ուղղությամբ:

Դրանք անցել են մոտ 230կմ, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 30կմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հյուսիսային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները