Tesla-ն հրաժարվել է մեկնաբանել Մոսկվայում տեղի ունեցած պայթյունը

22:24   19 Օգոստոս 2019    566

Tesla-ն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել նախորդ շաբաթ Մոսկվայի շրջանային ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից:

Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: «Մեկնաբանություններ չունենք: Ավտովթարի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր կայքում»,- պատասխանել են Tesla-ի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել շաբաթ երեկոյան: Հաղորդվում է, որ մեքենան երթևեկելիս է եղել ավտոպիլոտ համակարգով, որը չի ճանաչել դիմացը կանգնած վթարված մեքենան: Tesla-ն բռնկվել է, որից հետո մեքենան պատվել է կրակով և սև ծխով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla   Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները