Սոչիում տեղատարափ անձրև է տեղացել. իշխանությունները պատրաստվում են բնակիչների հնարավոր տարհանմանը

18:36   17 Օգոստոս 2019    185

Սոչիում շաբաթ առավոտյան տեղատարափ անձրևներ են տեղացել, սակայն դրանք չեն խախտել քաղաքի կենսապահովումը և պատահարների պատճառ չեն դարձե:

Ըստ կանխատեսումների՝ տարերքի հիմնական հարվածը կլինի Լազարյան շրջանը։ Իշխանությունները պատրաստվել են բնակիչների հնարավոր տարհանմանը։ Քաղաքապետը կարգադրել է փակել գետերի մոտ գտնվող բոլոր վրանային ճամբարները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սոչի քաղաքի վարչակազմի ներկայացուցչի հաղորդմամբ՝ արտակարգ արձագանքման բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները