Ամերիկացիները իրենց համարում են գուրմաններ

19:25   17 Օգոստոս 2019    206

Եթե դուք սիրում եք առաջարկություններ անել ռեստորաններին, խանութում գնել նոր ապրանքներ և սիրելիներին ծանոթացնել նոր խոհանոցի հետ, ապա, ամենայն հավանականությամբ, դուք գուրման եք:

ԱՄՆ 4 բնակիչներից 3-ը իրենց դասում են մարդկանց այս կատեգորիայի մեջ: Այսպիսի եզրահանգումների են եկել OnePoll-ը՝ 2000 ամերիկացիների շրջանում անցկացված հարցման արդյունքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 10 գուրմաններից 4-ը շաբաթական ավելի քան 51 դոլար է ծախսում համեղ ուտեստների վրա:

Ամերիկյան գուրմաններին միավորող ամենատարածված առանձնահատկությունների շարքին դասվում է տարբեր ապրանքատեսակների ճիշտ համադրման ունակությունը (48%):

Նաև համեղ ուտեստների իսկական սիրահարը պետք է փորձի նոր ուտեստներ (45%), կարողանա եփել (44%) և տեղյակ լինել սեզոնային բանջարեղենից, մրգերից կամ հատապտուղներից (41%):

Գուրմանը չի վախենում նաև ստեղծագործ լինելուց, քանի որ 59% -ը սիրում են զգալ նոր համային համադրումներ: Եվ կանայք դա անում են 8% ավելի հաճախ, քան տղամարդիկ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները