Բեռլինում առանց վարորդի միկրոավտոբուս է գործարկվել

19:33   17 Օգոստոս 2019    216

Բեռլինի բնակիչներին առաջարկում են փորձարկել ինքնակառավարվող էլեկտրական միկրոավտոբուսը, որի փորձնական գործարկումը օգոստոսի 16-ին իրականացվել է Գերմանիայի մայրաքաղաքի երթուղիներից մեկում:

Վեց տեղանոց էլեկտրական ավտոբուսը փորձարկվել է Բեռլինի Տեգել շրջանում գտնվող մետրոյի 6-րդ գծի կայարանի և Տեգելի լճի առափնյա հատվածի միջև, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ավտոբուսն ընթանում է նախապես սահմանված 1,2 կմ երկարությամբ երթուղով։ Այն կանգ է առնում բոլոր չորս կանգառներում՝ ամեն անգամ բացելով դռները մուտքի և ելքի համար: Միկրոավտոբուսի արագությունը չի գերազանցում 15 կմ/ժ-ը»,- ասված է Բեռլինի BVG տրանսպորտային ընկերության մամուլի տեղեկագրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները