Թագուհին Մեգան Մարքլին արգելել է պատռված ջինս կրել

19:58   17 Օգոստոս 2019    165

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կնոջը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին արգելվել է ջինս կրել Բալմորալ ամրոցում գտնվելու ընթացքում, քանի որ թագուհին դրանք տանել չի կարողանում:

Թագավորական ընտանիքը թագուհի Էլիզաբեթ երկրորդի գլխավորությամբ Շոտլանդիայում գտնվող Բալմորալ ամրոց է մեկնելու ամառային հանգիստն անցկացնելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Թագուհին ջինսերի, առավել ևս պատռված ջինսերի երկրպագու չէ, այդ պատճառով Մեգան Մարքլին արգելվել է Բալմորալ ամրոցում գտնվելու ընթացքում ջինս կրել, կրել իր սիրած հագուստը, որովհետև թագուհին դրանք տանել չի կարողանում»,- նշել է լրատվամիջոցի աղբյուրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները