Հոնկոնգի ոստիկանությունը ցրել է ոստիկանական բաժանմունքի մոտ հավաքված ցուցարարներին

20:13   17 Օգոստոս 2019    185

Հոնկոնգի ոստիկանությունը ցրել է հակակառավարական ցույցերի մասնակիցներին, որոնք հավաքվել են Մոնկոն շրջանի ոստիկանական բաժանմունքի մոտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ցուցարարներն ավելի վաղ հում ձվեր են նետել ոստիկանության շենքի ուղղությամբ, հավաքվել են ճանապարհների եզրերին և կարգախոսներ են վանկարկել: Մի քանի տասնյակ ոստիկաններ մեքենաների օգնությամբ հետ են մղել ցուցարարներին՝ թույլ չտալով նրանց զբաղեցնել երթևեկելի մասը:

Նշվում է, որ երեկոյան ժամերին ցուցարարներն արդեն ցրվել են, իսկ ոստիկանական մեքենաները հեռացել: Իրավիճակը ոստիկանական բաժանմունքի մոտ արդեն հանգիստ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները