Ղրիմում ռուս զինվորականները պատահաբար 700 կգ կշռող հրթիռ են արձակել

20:34   17 Օգոստոս 2019    1255

Բռնագրավված Ղրիմում ռուս զինծառայողները պատահաբար հրթիռ են արձակել:

Դա տեղի է ունեցել 2017-ի հոկտեմբերին, բայց դեպքի մասին հրապարակվել է միայն հիմա, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշում կայացրեց վերականգնել անփութ զինվորականներից նյութական փոխհատուցման գանձումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրթիռի չարտոնված արձակումը տեղի է ունեցել Սակիի օդանավակայանում: Սարսափելի հետևանքներից խուսափել են միայն այն պատճառով, որ հրթիռը անմիջապես ակտիվացել է անգարում, և մարտագլխիկը չի աշխատել՝ հայտնում է fakty.ua -ը:

Արդյունքում չորս մետր երկարություն և 700 կգ քաշ ունեցող հրթիռը խոցել է անգարի պատը, քանդել դարպասը, ոչնչացրել փորձարկման սարքավորումներ և մեկ այլ X-29TD հրթիռ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները