Յակուտիայում աղջիկն ընկել է 50 մետր բարձրությամբ ժայռից և ողջ է մնացել

21:35   17 Օգոստոս 2019    220

Յակուտիայի Ներյունգրինսկի շրջանում փրկել են 50 մետր բարձրությամբ ժայռից սայթաքած և ցած գլորված աղջկան:

Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը՝ նշելով, որ աղջիկը երջանիկ պատահականությամբ ողջ է մնացել և ձեռքի փակ կոտրվածք է միայն ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հայտնել են տեղի փրկարար ծառայությունից, տուժած աղջկա վեր բարձրացման աշխատանքները դժվարացել են քարաթափի առաջացման վտանգի պատճառով:

Փրկարարները հատուկ հարմարանքների օգնությամբ ցած են իջել և աղջկան գտել գիտակից վիճակում, որտեղ էլ նրան առաջին բուժօգնություն են ցույց տվել: Տուժածին հատուկ պատգարակի վրա են տեղափոխել և զգուշությամբ վեր են բարձրացրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները