Եվրահանձնաժողովի նախագահն անհապաղ հոսպիտալացվել է

09:11   18 Օգոստոս 2019    148

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը դադարեցրել է իր արձակուրդն առողջական խնդիրների պատճառով և տեղափոխվել է Լյուքսեմբուրգ, որտեղ նա շտապ վիրահատության կենթարկվի:

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի հաղորդագրությանը: Ինչպես նշվում է, Յունկերն ստիպված է եղել կրճատել իր արձակուրդն Ավստրիայում: Նրան հետ են ուղարկել Լյուքսեմբուրգ, որտեղ պետք է խոլեցիստեկտոմիա (լեղապարկի հեռացման վիրահատություն) կատարվի:

Յունկերը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է 2014 թվականից: Նրա լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերի վերջին: Նրան այդ պաշտոնում փոխարինելու է նորընտիր Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրահանձնաժողով   Յունկեր  


Վերնագիրի այլ պիտակները