Մահապարտը պայթեցրել է ինքն իրեն Աֆղանստանում. կա առնվազն 60 զոհ

09:57   18 Օգոստոս 2019    320

Քաբուլում հարսանիքի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 63-ի, եւս 180 մարդ վիրավորվել է, հաղորդում է ՌԲԿ-ը՝ հղում կատարելով Tolo News-ին:

ՆԳՆ-ի մամուլի քարտուղար Նուսրաթ Ռահիմիի խոսքով՝ մահապարտը պայթեցրել է ինքն իրեն. «Թալիբան» շարժումը հայտարարել է ահաբեկչությանը մասնակից լինելու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քաբուլում հարսանեկան արարողության ժամանակ պայթյունը որոտացել է երեկ երեկոյան: Ականատեսների խոսքերով՝ Shahr-e-Dubai տոնակատարությունների սրահում այդ ժահին գտնվել են տասնյակ մարդիկ՝ ներառյալ կանայք եւ երեխաներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները