Արկտիկայում գրանցվել է ջերմաստիճանի պատմական ռեկորդ

10:14   18 Օգոստոս 2019    139

Պատմության մեջ առաջին անգամ Հարավային բևեռի մոտ ջերմաստիճանը բարձրացել է մինչև 35 աստիճան Ցելսիուս: Ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել նաև Ալյասկայում:

Շվեդական օդերևութաբանական կայանը Արկտիկայում գրանցել է պատմության մեջ առավելագույն ջերմաստիճան՝ -34,8 աստիճան Ցելսիուս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս մասին հաղորդել է ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA)՝ փոխանցում է Gizmodo-ն: Դեռևս հուլիսի 26-ին ռեկորդային ցուցանիշ է գրանցվել շվեդական Մարկուսվինս ֆորպոստում, որը տեղակայված է Բևեռային շրջանի հարավային հատվածում:

Ինչպես հաղորդում են NOAA-ում, հուլիսին ևս Ալյասկայում գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ, ինչը հանգեցրել է անտառային հրդեհների և սաղմոնների զանգվածային ոչնչացման: Ալյասկայի ջրերում ջերմության պատճառով նաև սառույցն է սովորականից 6-8 շաբաթով վաղ անհետացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արկտիկա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները