ՌԴ-ն առավել հաճախ հիշատակվող երկիրն է դարձել Թրամփի Twitter-ում

22:32   18 Օգոստոս 2019    301

Ռուսաստանը մյուս պետություններից առավել հաճախ է հիշատակվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներում:

Ինչպես նշում է The Economist հանդեսը, ՌԴ-ն 2016 թվականին Թրամփի նախագահ ընտրվելու պահից նրա հաղորդագրություններում հիշատակվել է 297 անգամ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հրատարակության տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը 1384 անգամ է գրել 81 արտասահմանյան երկրի մասին: Թրամփի թվիթների թվով երկրորդը դարձել է ԿԺԴՀ-ն, որը նախագահի Twitter-ում հիշատակվել է 163 անգամ:

Առավել հաճախ հիշատակվող երկրների եռյակը եզրափակել է Չինաստանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները