Իրանում մշակել են ռուսական С-300-ին համանման ԶՀՀ

11:49   18 Օգոստոս 2019    208

Իրանում ավարտել են Բավար-373 զենիթահրթիռային համալիրի մշակման աշխատանքները, որն իր բնութագրով գերազանցում է ռուսական С-300 ԶՀՀ-ին:

Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը: «200 կմ հեռահարությամբ և 27 կմ թռիչքի բարձրությամբ Բավար-373-ը զինված է ավելի մեծ հնարավորություններով, քան ռուսական С-300 համալիրը», – ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք ավելի վաղ հայտարարել էին, որ համալիրը հաջողությամբ անցել է անհրաժեշտ փորձարկումները: Այն, իբր, էականորեն առանձնանում է ամերիկյան և ռուսական համանման մոդելներից գործարկման, ռադարի և հրթիռի տեսանկյուններից:

Բրիգադային գեներալ Քասեմ Թաքիզադեն խոստացել է, որ հրթիռային նոր համալիրը պաշտոնապես կներկայացվի օգոստոսի 22-ին՝ Ազգային պաշտպանական արդյունաբերության օրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները