Բրեքզիթից հետո Բրիտանիան կարող է բախվել վառելիքի, սննդամթերքի եւ դեղորայքի պակասի հետ

12:33   18 Օգոստոս 2019    218

Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրոպական Միությունից առանց համաձայնագրի, ապա այդտեղ սպասվում է վառելիքի, սննդամթերքի եւ դեղորայքի պակաս:

Այդ մասին նշվում է կառավարության գաղտնի փաստաթղթերում, գրում է DW-ը՝ հղում կատարելով The Sunday Times-ը: Փաստաթղթերում ասվում է, որ այդպիսի բրեքզիթը հղի է նավահանգիստների աշխատանքի ճգնաժամով, Իռլանդիայի հետ կոշտ սահմաններով եւ սոցիալական ապահովության նպատակով ծախսերի աճով, կիրակ՝ օգոստոսի 18-ին, գրում է պարբերականը:

ԵՄ-ից դուրս գալու մասին կանխատեսումներով Մեծ Բրիտանիայի կառավարության կազմած փաստաթղթերի աննախադեպ արտահոսքն ի հայտ է բերել հստակ խնդիրներ պլանավորման հարցում չնախատեսված հանգամանքների դեպքում: Օրինակ՝ Լա Մանշն անցնող բեռնատարների 85 տոկոսը կարող են պատրաստ չլինել Ֆրանսիայում սահմանն անցնելուն, գրված է փաստաթղթերում:

Արդյունքում նավահանգիստներում աշխատանքի խափանումները կարող են տեւել երեք ամիս, մինչեւ տրանսպորտային հոսքի կարգավորումը: Բրիտանական կառավարությունը նույնպես համարում է, որ Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի սահմանին ստուգումներից խուսափելու հարցում նախատեսվող միջոցառումները կլինեն անիրագործելի, ինչը, հավանաբար, կհանգեցնի կոշտ սահմաններ ունենալուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրեքզիթ   Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները