Պորոշենկոն հայտնել է, թե ինչից է «վախենում» Ռուսաստանը

13:04   18 Օգոստոս 2019    3723

Ռուսաստանը վախենում է Ուկրաինայի միասնականությունից և վճռականությունից, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Ոչինչ Ռուսաստանին այնքան չի վախեցնում, որքան մեր միասնականությունն ու վճռականությունը: Ուկրաինայի՝ եվրոպական և երվոատլանտյան համակարգերում լիովին ինտեգրումը Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի համար ամենամեծ սպառնալիքն է»,- գրել է քաղաքական գործիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ Պորոշենկոն հաճախ է հանդես գալիս հարևան երկրի հասցեին մեղադրանքներով: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանն Ուկրաինան ոչնչացնելու ծրագիր է ունեցել, սակայն Կիևին հաջողվել է այն խափանել:

Հիշեցնենք, որ 2015թ.-ի հունվարին Գերագույն Ռադայի կողմից ընդունված որոշման համաձայն՝ Ռուսաստանն Ուկրաինայի համար ագրեսոր երկիր է համարվում: Կիևը բազմիցս մեղադրել է Մոսկվային երկրի ներքին գործերին խառնվելու համար: Ռուսական կողմն իր հերթին հերքում է մեղադրանքները և դրանք անթույլատրելի համարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները