Մոսկվան կձեռնարկի համաչափ քայլեր ՓՄՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ. Շոյգու

13:55   18 Օգոստոս 2019    228

Մոսկվան կձեռնարկի համաչափ քայլեր Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից (ՓՄՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ միայն այն ժամանակ, երբ ամերիկյան կողմը կտեղակայի նոր հրթիռային սպառազինում Եվրոպայում եւ Ասիայում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Քանի դեռ Ասիայում, Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դրանք ի հայտ չեն եկել, մենք էլ այնտեղ սպառազինություն չենք ունենա»,-հավելել է նա:

Դրա հետ մեկտեղ Շոյգուն նշել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել Վաշինգտոնի հետ երկխոսությունը միջին եւ փոքր հեռահարության հրթիռների շուրջ: «Մենք ոչ միայն պարզապես առաջարկել ենք, մենք ամեն կերպ դռներ ենք բացել: Մենք ցույց ենք տվել մեր բոլոր քայլերի եւ գործողությունների թափանցիկությունը»,-ընդգծել է ՌԴ Պաշտպանության նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շոյգու   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները