Պակիստանում մզկիթի վրա հարձակման ժամանակ մահացել է Թալիբանի առաջնորդի եղբայրը

14:29   18 Օգոստոս 2019    143

Պակիստանի Բելուջիստան նահանգում մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում էր աֆղանական թալիբների առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադայի կրտսեր եղբայրը՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Ուրբաթ երեկոյան աղոթքների ժամանակ իսլամական ճեմարանում պայթյուն է տեղի ունեցել: Հարձակման զոհերը եղել են 4 մարդ, վիրավորվել է ավելի քան 24-ը: Ըստ Պակիստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի՝ իմամի աթոռի տակ տեղադրվել է ժամացույցով աշխատող ինքնաշեն պայթուցիկ սարք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մինչ այժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել: Թալիբների խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը դեռ չի մեկնաբանել Հայբաթուլլահի եղբոր մահը, որը Կուլչակի ճեմարանի իմամն էր մինչև 2016 թվականը, երբ ղեկավարում էր աֆղանական Թալիբանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները