ՌԴ Պետդումայից մեկնաբանել են Պորոշենկոյի հայտարարությունը

18:12   18 Օգոստոս 2019    272

ՌԴ Պետդումայից պատասխանել են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությանն այն մասին, թե Ռուսաստանը վախենում է Ուկրաինայի միասնությունից և վճռականությունից:

«Ուկրաինայի միասնականությունը պայքարն է քաղաքական խմբավորումների միջև, որոնց կողմնակիցները հանուն եկամտաբեր պաշտոնների և շահավետ ֆինանսական մեքենայությունների պատրաստ են խեղդել միմյանց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանց ասելով՝ այդ սքանչելի միասնականությունը յոթմղոնանոց քայլերով գնում է դեպի Եվրոպա և ՆԱՏՕ, իսկ փաստացի տեղում է դոփում»,- հայտարարել է Ղրիմից Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը:

Պատգամավորի խոսքով՝ նման կերպ Ուկրաինայի նախկին նախագահը փորձում է իրենից հետո թողած քաղաքական խառնաշփոթը, կեղծ խոստումները, Եվրոպայի առումով մշուշոտ ապագան և Ռուսաստանի հետ հակամարտության հետևանքով խարխլված տնտեսությունը ներկայացնել որպես իր պաշտոնավարման ամենամեծ ձեռքբերումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները