ԱՄՆ-ում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է կայծակը հարվածում տղամարդուն

18:27   18 Օգոստոս 2019    155

ԱՄՆ Հարավային Կառոլինա նահանգում անվտանգության տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է կայծակը հարվածում տղամարդուն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ռոմուլում Մքնեիլ անունով տղամարդը, անձրևանոցը ձեռքին, անձրևի ժամանակ քայլելիս է եղել դեպի իր մեքենան, երբ կայծակը գրեթե հարվածել է նրան:

«Ես լույս տեսա… Փորձեցի ամբողջ արագությամբ հեռանալ այդտեղից: Ոչ ոքի նման բան չէի ցանկանա, դա սարսափելի էր»,- խոստովանել է տղամարդը՝ խոստանալով, որ այլևս վատ եղանակի չի քայլի դրսում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները