Կոնգրեսականը ԱՄՆ ռազմածովային ուժերից պահանջել է բացահայտել ՉԹՕ-ների մասին ամբողջ առկա տեղեկատվությունը

19:19   18 Օգոստոս 2019    137

Հյուսիսային Կարոլինայից Ներկայացուցիչների պալատի անդամ Մարու Ուոքերը պաշտոնապես և հրապարակավ դիմել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար և Պենտագոնի ղեկավարի հավակնորդ Ռիչարդ Սփենսերին:

Իր նամակում նա պահանջել է ներկայացնել պատասխաններ վերջին ժամանակներս տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, երբ դիսպետչեր զինվորականները նորից սկսեցին մեծ քանակությամբ հաղորդագրություններ ստանալ չբացահայտված թռչող սարքերի մասին, որոնց շատ մանյովրները անհնար է կատարել այն տեխնիկական մակարդակով, որի վրա է գտնվում ամերիկյան ռազմական մեքենան:

Նման հաղորդագրություններ ստացվում են ոչ միայն Ամերիկայի տարածքից, այլև ամբողջ աշխարհից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նամակի օբյեկտը հենց Սփենսերն է, քանի որ, նշում է սենատորը, վերջերս ռազմանավերի անձնակազմերը հրաման են ստացել հետևել և արձանագրել ամբողջ անսովորը, այդ թվում՝ կապված իրենց տարօրինակ պահող թռչող սարքերի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները