Բժիշկները՝ ուղևորությունների ընթացքում շարժման հիվանդության դեմ պայքարի միջոցների մասին

19:54   18 Օգոստոս 2019    145

Շատ մարդիկ ուղևորությունների ընթացքում վատ են զգում շարժման հիվանդության պատճառով, ինչը կարող է փչացնել ճամփորդությունը:

Բժիշկները հայտնել են, թե ինչպես կարելի է կանխարգելել այդ տհաճ զգացողությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուղևորությունից առաջ խորհուրդ չի տրվում շատ ուտել, ինչի շնորհիվ ստամոքսը շատ լցված չի լինում, և սրտխառնուք չի առաջանում: Օգնում է նաև բաց պատուհանը. այնտեղից փչող թարմ օդը օգնում է օրգանիզմին հանգստանալ:

Հոգնածությունը կամ գլխացավը անցկացնում են պարանոցին կամ ճակատին սառը թրջոցները: Օգնում են նաև ժողովրդական միջոցները կամ հոմեոպաթիկ դեղամիջոցները: Բժիշկները խորհուրդ են տալիս կետային մերսում գլխի, ափերի և ականջախեցիների շրջանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները