Եվս մեկ բողոքի օր Հոնկոնգում. հազարավոր բնակիչներ զանգվածային երթ են իրականացնում

20:03   18 Օգոստոս 2019    146

Հոնկոնգում տասնյակ հազարավոր մարդիկ ևս մեկ զանգվածային բողոքի երթ են կազմակերպել՝ Պեկինի իշխանությունների կողմից առավել խիստ նախազգուշացումների ֆոնին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ շաբաթ իրականացված երթը խաղաղ բնույթ է կրել, սակայն ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ շատ են գրանցվել վերջին 10 շաբաթում:

Բողոքի ցույցերը, որոնք արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում են, պայմանավորված են օրենսդրական փոփոխություններով, որոնց ընդունման պարագայում Չինաստանի տարածքում քրեական հետապնդման ենթակա հոնկոնգցիները կարտահանձնվեն Չինաստանի մայրցամաքային տարածք: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել է Հոնկոնգի իշխանությունների կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները