Լրատվամիջոցներն իմացել են Մոնրոյի չհրապարակված հետմահու լուսանկարների մասին

20:14   18 Օգոստոս 2019    130

Լուսանկարիչ Լի Վիեների որդին, որը Մերիլին Մոնրոյի հետմահու լուսանկարների հեղինակն է, պատմել է դիահերձարանում արված լուսանկարների մասին, որոնք չեն հրապարակվել:

Նրա խոսքերով, լուսանկարիչը կաշառելով պահակներին, կարողացել է մուտք գործել դիահերձարան, որտեղ գտնվում էր դերասանուհու դին: Լուսանկարների երեք ժապավեն նա ուղարկել է ամերիկյան լրատվամիջոցներին, բայց Մոնրոյի մերկ լուսանկարներով երկու ժապավեն թաքցրել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լուսանկարիչը մինչև մահը դրանք պահում էր չհրկիզվող պահարանում, որի գտնվելու վայրն այդպես էլ չի բացահայտել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները