ՌԴ-ում 16-ամյա պատանին սպանել է ընտանիքի հինգ անդամներին

20:33   18 Օգոստոս 2019    176

Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի գյուղերից մեկում օգոստոսի 18-ի առավոտյան հայտնաբերվել են 66-ամյա տղամարդու, 69 և 42-ամյա կանանց, ինչպես նաև երկու 4-ամյա երեխաների մարմինները՝ բռնի մահվան նշաններով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ավելի ուշ բջջային կապի աշտարակի մոտակայքում իրավապահները գտել են զոհվածների բարեկամի՝ 16-ամյա պատանու մարմինը: Տարածաշրջանային դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ պատանին մահվանից առաջ գրություն է թողել:

Տղան գրությամբ հայտնում էր, որ որոշել է հեռանալ կյանքից և իր հետ տանել մտերիմներին, որպեսզի նրանք չտանջվեն:

Աղբյուրի տվյալներով՝ ընտանիքը բարեկեցիկ էր ապրում, պատանին բազմիցս մասնակցել է օլիմպիադաների և գերազանց է սովորել:

Վարկածներից մեկի համաձայն՝ տղան կացնով սպանել է ընտանիքի անդամներին, որից հետո ինքնասպան է եղել: Տարածաշրջանային դատախազության ներկայացուցչի խոսքով՝ նա, հավանաբար, շիզոֆրենիայով էր տառապում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները