Ալբինոս-երկվորյակներին արևից պաշտպանելու համար ծնողները 5 հազար կիլոմետր են անցել

20:44   18 Օգոստոս 2019    201

Ալբինոս-երկվորյակներին արևից պաշտպանելու համար ծնողները Արիզոնայից Մեն են ուղևորվել՝ անցնելով 5 հազար կմ հեռավորություն:

Մեն նահանգը, համեմատած Արիզոնայի, ավելի բարենպաստ տարածաշրջան է համարվում ուլտրամանուշակագույն ինդեքսի առումով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Էլի և Ռայան նորածին երկվորյակների ծնողները նշել են, որ ցանկանում են իրենց երեխաներին ավելի հարմարավետ պայմաններով ապահովել՝ հաշվի առնելով նրանց առողջական վիճակը:

Չնայած Մենի մեղմ կլիմային, ծնողները հետևում են երեխաների լրացուցիչ պաշտպանությանը փողոց դուրս գալիս: Արևային ակնոցները և հատուկ հագուստը, ինչպես նաև գլխարկները պարտադիր ատրիբուտներ են բացօթյա տարածքում գտնվելու ժամանակ: Բացի այդ, զբոսանքի տևողությունը խիստ սահմանափակ է՝ առավելագույնը 45 րոպե:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները