Իսլանդիայում գիտնականները «հուղարկավորել են» կլիմայական փոփոխություններին զոհ գնացած սառցադաշտը

20:55   18 Օգոստոս 2019    206

Իսլանդացի գիտնականները «հրաժեշտի արարողություն» են կազմակերպել Okjökull սառցադաշտի համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ գիտնականները հավաքվել են՝ հավերժացնելու սառցադաշտի հիշատակը, որը 2014-ին կորցրել է սառցադաշտի կարգավիճակը:

Նրանք նաև հատուկ հուշակոթող են պատրաստել, որի վրա փորագրվել է «Նամակ ապագային» խորագրով գրությունը:

«Օկն առաջին իսլանդական սառցադաշտն է, որը կորցրել է սառցադաշտի իր կարգավիճակը:

Ակնկալվում է, որ առաջիկա հարյուր տարում մեր բոլոր սառցադաշտերը կընթանան միևնույն ուղով: Այս հուշարձանը փաստում է, որ մենք գիտենք, թե ինչ է տեղի ունենում, և գիտենք, թե ինչ է պետք անել: Միայն դուք գիտեք՝ արել ենք մենք դա, թե ոչ»,- ասվում է հուշակոթողի անգլերեն և իսլանդերեն գրության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել Արկտիկայում գրանցված ռեկորդային ջերմաստիճանի մասին՝ 35 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները