Ջիբրալթարը մերժել է իրանական լցանավը կալանավորելու ԱՄՆ-ի հայցը

21:04   18 Օգոստոս 2019    173

Ջիբրալթարի իշխանությունները մերժել են ԱՄՆ-ի հայցը՝ իրանական Grace 1 լցանավը կալանավորելու համար, որն ավելի վաղ ազատ էր արձակվել Ջիբրալթարի կողմից՝ ԵՄ պատժամիջոցները խախտելու կասկածանքով կալանավորումից հետո:

Ինչպես գրում է Gibraltar Chronicle-ը, ԱՄՆ-ը փորձել է առգրավել նավը՝ կապված Իրանի դեմ պատժամիջոցների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների ռեժիմը սկզբունքորեն տարբերվում է ԱՄՆ վարչակարգի ռեժիմից»,- նշել է Ջիբրալթարի կառավարությունը:

Բացի այդ, նրանք նշել են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Ջիբրալթարի, Մեծ Բրիտանիայի կամ ԵՄ-ի կողմից որպես ահաբեկչական կազմակերպություն չի ճանաչվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները