Իտալացին դարձել է առաջին տիեզերական DJ-ը

21:26   18 Օգոստոս 2019    181

Իտալացի տիեզերագնաց Լուկա Պարմիտանոն Երկիր մոլորակի ուղեծրից որպես DJ ելույթ է ունեցել էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եվրոպական տիեզերական գործակալությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ համերգն անցկացվել է Իբիցայում, տիեզերական թեմատիկայով՝ BigCityBeats World Club Dome Cruise Edition միջոցառման ժամանակ։

Տիեզերագնացը ելույթ է ունեցել Columbus մոդուլից, որը գտնվում է միջազգային տիեզերակայանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները