Open Arms նավը հրաժարվել է իսպանական նավահանգիստ մտնելու առաջարկից

21:37   18 Օգոստոս 2019    185

Իսպանական Proactiva բարեգործական կազմակերպության Open Arms նավը, որում 100-ից ավել ներգաղթյալներ են գտնվում, հրաժարվել է թագավորության նավահանգիստ մտնելու Իսպանիայի առաջարկից:

Ինչպես հաղորդում է El Pais-ը, երկրի իշխանությունները նավին առաջարկել են մտնել Ալխեսիրասի նավահանգիստ: Մադրիդն այդ քայլին է գնացել, երբ Իտալիայի իշխանությունները հրաժարվել են ընդունել նավը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բարեգործական ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք չեն ընդունում Իսպանիայի առաջարկը: «Մենք չենք կարող վտանգել ներգաղթյալների և անձնակազմի անդամների անվտանգությունն ու ֆիզիկական առողջությունը, մենք պետք է նավից իջնենք հենց հիմա»,- ասել են կազմակերպությունից՝ մասնավորեցնելով, որ 17 օր ծովում մնալուց հետո Իտալական Լամպեդուզա կղզու ափերի մոտ գտնվող նավը չի կարող այդքան երկար ճանապարհ անցնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները