Հնդկաստանի նահանգներից մեկում ավելի քան 20 մարդ է զոհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով

22:03   18 Օգոստոս 2019    202

Հնդկաստանի Խիմաչալ Պրադեշ նահանգում ավելի քան 20 մարդ է մահացել հորդառատ անձրևներով պայմանավորված ջրհեղեղների և սողանքների պատճառով:

Հնդկական հեռուստատեսությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երկրի տարբեր շրջաններում մոլեգնող մուսոնային անձրևների հետևանքով 270 բնակիչ է զոհվել վերջին երկու շաբաթում: Ամենից շատ տուժել են Կարնատակա, Մահարաշտրա, Գուջարաթ և Կերալա նահանգները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները