Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան լրագրությունը «նոր հատակի» է հասել

22:47   18 Օգոստոս 2019    258

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի պատմության մեջ ամերիկյան լրագրության «նոր հատակի» հասնելու մասին:

Նրա խոսքերով, լրագրությունը Դեմոկրատական կուսակցության քարոզչության գործիք է հանդիսանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ամերիկյան առաջնորդը նաև քննադատել է The New York Times-ի գործունեությունը: Թրամփի կարծիքով, պարբերականը Մյուլերի զեկույցի «կեղծ ռուսական դավադրությունից» անցում է կատարում ռասիզմի և «վհուկների որսի»:

Ավելի վաղ հայտնի է դարձել 2016 թ.-ի ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ ԱՄՆ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հատուկ հետաքննության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները