Իրանական լցանավը լքել է Ջիբրալթարը

09:13   19 Օգոստոս 2019    426

Grace 1 իրանական լցանավը, որը կալանվել է հուլիսի 4-ին, լքել է Ջիբրալթարը։

Այս մասին Twitter-ի իր էջում հայտարարել է Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք հաստատում ենք, որ Ջիբրալթարի ջրերում 45 օր կանգառից հետո իրանական նավթային լցանավը սկսել է դեպի միջազգային ջրեր շարժվել»,-նշել է դեսպանը։

Կիրակի The Wall Street Journal պարբերականը տեղեկացրել է, որ լցանավը Ջիբրալթարը լքել է տեղի ժամանակով 23։00-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Ջիբրալթար  


Վերնագիրի այլ պիտակները