Տանզանիայում բենզատարի պայթյունի զոհերի թիվը հասել է մոտ 100-ի

09:21   19 Օգոստոս 2019    302

Տանզանիայի արևելյան Մորոգորո քաղաքում բենզատարի պայթյունից զոհվածների թիվը հասել է 95-ի։

Այս մասին հայտնում է AFP-ն։ Կան բազմաթիվ տուժածներ, մի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, սակայն ոմանց մոտ առկա են լուրջ այրվածքներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել դեռևս օգոստոսի 10-ին։ Բենզատարը շրջվել էր, տեղի էր ունեցել վառելիքի արտահոսք, ինչից հետո պայթյուն էր որոտացել։ Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի պատճառ էր հանդիսացել այն, որ դեպքի վայր շտապած տղամարդկանցից մեկի ձեռքին սիգարետ է եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Տանզանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները