Գերմանիայի կայարաններից մեկում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ կան զոհեր

09:35   19 Օգոստոս 2019    175

Գերմանիայի Իզերլոն քաղաքի կայարանում դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա։

Կա 2 զոհ՝ 32-ամյա մի կին և 23-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում է Bild թերթը։ Որպես հարձակման հիմնական վարկած դիտարկվում է խանդը։ Հանցագործը սպանված կնոջ նախկին ամուսինն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ հարձակման պահին կնոջ ձեռքին 2 ամսական երեխա է եղել։ Փոքրիկը չի տուժել։ Հարձակումից հետո չարագործը նստել է գետնին և սպասել ոստիկանների ժամանմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները