Ռուսաստանի ամենախոշոր պարտապան երկրները․ ԶԼՄ-ներ

09:50   19 Օգոստոս 2019    225

ԶԼՄ-ները նշել են երկրները, որոնք Ռուսաստանին խոշոր գումարներ են պարտք։

Ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ Ռուսաստանին ընդհանուր առմամբ պարտք են 39․4 մլրդ դոլար, որից 15․8 մլրդ դոլարը՝ ԱՊՀ երկրները։

Այսպես, ամենախոշոր գումարը՝ 7․6 մլրդ դոլար, պարտք է վերցրել Բելառուսը՝ առանց վերաֆինանսավորման իրավունքի։ Եվս 3․7 մլրդ դոլար պարտք է Ուկրաինան։ Հայաստանի պարտքը Ռուսաստանին կազմում է 0․3 մլրդ դոլար։

Մոսկվայի խոշոր պարտապաններից է նաև Վենեսուելան (3․5 մլրդ դոլար)։ Հեռավոր Արևելքի պարտապաններից են Բանգլադեշը, Կիպրոսը, Հնդկաստանը և Եմենը։ Մեկ միլիարդ դոլարից ավելի քիչ Ռուսաստանին պարտք են Իրաքը, Սերբիան, Վիետնամը, Ինդոնեզիան, Պակիստանը, Վրաստանը, Մոլդովան, Հունգարիան և այլք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները