ԱՄՆ-ն կարող է 90 օրով երկարաձգել Huawei-ի լիցենզիան

09:57   19 Օգոստոս 2019    263

ԱՄՆ Առեւտրի նախարարությունը հնարավոր է երեք ամսով երկարաձգի չինական Huawei տեխնոլոգիական ընկերության լիցենզիան, որով կկարողանա իննսուն օր եւս գնել ամերիկյան ընկերություններից սարքավորումներ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Նշենք, որ ամերիկյան կողմը չինական ընկերությանը մեղադրում էր չինական ռազմական հետախուզության հետ կապեր ունենալու եւ հաճախորդների հանդեպ գաղտնի հետապնդում իրականացնելու մեջ։

Այս մեղադրանքների հետ կապված էլ ամերիկյան կառավարությունը մի շարք սահմանափակումներ էր սահմանել ընդդեմ Huawei-ի, որոնց շարքում նաեւ արգելվում էր ամերիկյան ընկերություններին բիզնես վարել վերջինիս հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները