«Դա մեծ փող է, բազմաթիվ աշխատատեղեր». Թրամփ

10:27   19 Օգոստոս 2019    260

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է, որ հավանություն է տվել Տայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին՝ չնայած Չինաստանի կողմից բողոքներին:

«Դա 8 միլիարդ դոլար է: Դա մեծ փող է, բազմաթիվ աշխատատեղեր»,- պարզաբանել է ԱՄՆ-ի նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփը նշել է, որ այդ համաձայնագիրը դեռ պետք է հաստատի Սենատը, բայց ինքն արդեն դրան հավանություն է տվել: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Տայվանի իշխանությունները պատասխանատվությամբ կմոտենան ամերիկյան կործանիչների կիրառմանը, «այլապես, հավանաբար, մենք դրանք չԷինք վաճառի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները