Անտառային հրդեհների պատճառով Գրան Կանարիա կղզու բնակիչները տարհանվել են

10:40   19 Օգոստոս 2019    247

Իսպանիայի Գրան Կանարիա կղզում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Ruptly լրատվական գործակալությունը:

Կրակի դեմ պայքարում է ավելի քան 700 հրշեջ, ինչպես նաև ուղղաթիռներ և ինքնաթիռներ: Սակայն իշխանությունների փոխանցմամբ՝ իրավիճակը բավականին լուրջ է:

Կրակը հասել է կղզու բնակելի հատվածներ: Իշխանությունները Գրան Կանարիայի զգալի հատվածներից տարհանել են բնակիչներին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Գրան-Կանարիա  


Վերնագիրի այլ պիտակները