Հոնկոնգում անցկացված հերթական հակակառավարական ցույցը՝ ֆոտոշարքով

10:52   19 Օգոստոս 2019    418

Նախօրեին Հոնկոնգում հերթական հակակառավարական ցույցն էր անցկացվել, որին մասնակցել էր, ըստ կազմակերպիչների, 1,7 մլն մարդ, գրել էր Hong Kong Free Press-ը:

Անվտանգության նկատառումներով ակտիվիստներին արգելել էին երթ անցկացնել, սակայն թույլ էին տվել գտնվել «Վիկտորիա» պարկում մինչ ուշ երեկո: Սակայն հանրահավաքի մեկնարկից ժամեր անց ցուցարարները քայլել էին քաղաքի փողոցներով՝ չնայած տեղացող անձրևին: Ոստիկանությունից հայտնել էին, որ բռնություն չեն գործադրի ակտիվիստների նկատմամբ, քանի դեռ երթը խաղաղ է:

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցերն ընթանում են ամռան սկզբից: Ցուցարարները դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը: Շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, սակայն դա չէր բավարարել ցուցարարներին:

Եթե արտահանձնման մասին օրենքում փոփոխություններն ընդունվեն, դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:

Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի պաշտոնյաներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին:












Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները