ՌԴ-ը ֆիզանձանց համար խստացնում Է սահմանով մրգերի եւ բանջարեղենի ներկրման կանոնները

11:26   19 Օգոստոս 2019    251

Ռուսաստանի տարածք մրգերի, բանջարեղենի, ծաղիկների ներկրման նոր կանոնները պաշտոնապես ուժի մեջ են մտնում օգոստոսի 19-ից՝ փաստաթղթերով ամրագրելով արդեն գործող նորմաները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուսաստանի կառավարության՝ իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում հրապարակված որոշման համաձայն՝ ուղեբեռում եւ ձեռնածանրոցում թույլ կտրվի ներկրել 5 կիլոգրամից ոչ ավելի միրգ եւ բանջարեղեն եւ երեքից ոչ ավելի ծաղկեփունջ:

Ավելի խոշոր խմբաքանակների ներկրման համար կպահանջվեն համապատասխան ուղեկցական փաստաթղթեր՝ բուսասանիտարական հավաստագրեր:

Դրանց բացակայության դեպքում ենթակարանտինային արտադրանքը կա՛մ կվերադարձնեն հետ, կա՛մ կոչնչացնեն սեփականատիրոջ հաշվին: Կանոնները կտարածվեն տրանսպորտի բոլոր տեսակների վրա, ներառյալ ջրային, ավիա-, երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները