Ուկրաինա փախուստի դիմած թմրավաճառին Կիեւն արտահանձնել է

12:03   19 Օգոստոս 2019    242

Ուկրաինան Իսրայելին է արտահանձնել ԱՄՆ եւ Իսրայելի քաղաքացի Ամոս Դով Սիլվերին, ով այդ երկրի կողմից հետախուզվում էր թմրավաճառության հետ կապված գործի շրջանակներում եւ փախուստի էր դիմել Իսրայելից, փորձելով արդարադատությունից թաքնվել Ուկրաինայի տարածքում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Аргументы и Факты պարբերականը, վկայակոչելով Ուկրաինայի Գլխավոր դատախազի խոսնակ Լարիսա Սարգանի հայտարարությունն այս առնչությամբ։

Նշվում է, որ ամերիկացին, ով նաեւ Իսրայելի քաղաքացիություն ունի, միջազգային հետախուզման տակ էր, սկսած այս տարվա մարտ ամսից եւ Կիեւում հայտնաբերվել էր օգոստոսի 15-ին, ձերբակալվել ուկրաինական մարզերից մեկում՝ օգոստոսի 17-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները