Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ճապոնիա եւ Չինաստան

12:15   19 Օգոստոս 2019    178

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Ճապոնիա եւ Չինաստան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Նա (Զարիֆը) կուղեւորվի Չինաստան, ինչպես նաեւ Ճապոնիա»,- ասել Է նա բրիֆինգի ընթացքում, նշելով, որ օրակարգը ներառելու Է երկկողմ համագործակցության հարցերը եւ հրատապ այլ խնդիրներ:

Մուսավին հավելել Է, որ օգոստոսի վերջին պլանավորված են Զարիֆի ուղեւորություններն Ասիայի երկրներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Իրանի  


Վերնագիրի այլ պիտակները