ԵՄ-ի երկրները կդադարեն անձնագրերում դրոշմակնիք դնել սահմանն անցնելիս

12:24   19 Օգոստոս 2019    207

Եվրամիության (ԵՄ) սահմանների հատման էլեկտրոնային գրանցման համակարգը, որի դեպքում շենգենյան այցագրերի տերերի անձնագրերում այլեւս ձեռքով դրոշմակնիքներ չեն դնի մուտքի եւ ելքի ժամանակ, պետք է գործի 2022 թվականին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Եվրահանձնաժողովի պրոֆիլային վարչությունում:

Այս պահին ավտոմատ ռեժիմով՝ առանց մարդկանց մասնակցության, շենգենյան սահմանն անցնել կարող են Եվրամիության, Եվրոպական տնտեսական հանրակցության երկրների, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի քաղաքացիները: Դրոշմակնիքներ դրվում են սոսկ երրորդ երկրների քաղաքացիների անձնագրերում, որոնք այցագրով ժամանում են շենգենյան երկրներ:

Եվրահանձնաժողովում հավաստիացանում են, որ նորամուծությունը կոչված է կրճատելու սահմանային վերահսկողության անցման ժամկետը եւ բարձրացնելու դրա որակը «յուրաքանչյուր ժամանողի թույլատրված մնալու ավտոմատ հաշվարկի» ճանապարհով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները