Բարսելոնայում կողոպտիչները հարձակվել են Աֆղանստանի դեսպանի վրա

12:44   19 Օգոստոս 2019    207

Բարսելոնայում մի խումբ ելուզակներ հարձակվել են Իսպանիայում Աֆղանստանի դեսպանի վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է El Periodico-ն: Դիվանագետին տապալել են գետնին եւ նրանից խլել 17 հազար եվրո արժողությամբ Bulgary ձեռքի ժամացույցը:

Հարձակումը տեղի Է ունեցել օգոստոսի 18-ին, ժամը մոտավորապես 21:40-ին, Լաետանա փողոցում: Դրա հետեւանքով դեսպանը ոտքի վնասվածք Է ստացել: Նա տեղի ունեցածի մասին հայտնել Է ոստիկանությանը: Փաստի կապակցությամբ սկսվել Է հետաքննություն, կասկածյալներին փնտրում են:

El Periodico-ն հիշեցրել Է, որ հունիսին կողոպտիչը մոտոցիկլետով հարձակվել Էր Հարավային Կորեայի կառավարության բարձրաստիճան կին պաշտոնյայի վրա: Նա կնոջ ձեռքից խլել Էր պայուսակը եւ փախել: Կինը կորցրել Էր հավասարակշռությունը, ընկել եւ գլուխը խփել գետնին: Մի քանի օր անց նա ստացած վնասվածքներից մահացել Է հիվանդանոցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բարսելոնա  


Վերնագիրի այլ պիտակները