Նա նշել է, որ դա օրակարգային թիվ 1 հարցը չէ, սակայն ռազմավարական տեսանկյունից ԱՄՆ-ը հետաքրքրված է կղզով։ Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Թրամփն այդ մասին հայտնել է Նյու Ջերսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Դանիայի վարչապետ Մատտե Ֆրեդերիկսենը կտրականապես հերքել է Գրենլանդիայի վաճառքի հնարավորությունը։ Այն հանդիսանում է ինքնավարություն՝ թագավորության կազմում։ Այս մասին նա հայտնել է Sermitsiaq թերթին տված հարցազրույցում։ Դանիայի վարչապետը հույս է հայտնել, որ գնման մասին խոսակցությունը լուրջ չէ։
«Գրենլանդիայի կառավարությունը հստակ հայտարարել է, որ Գրենլանդիան չի վաճառվում, սակայն բաց է համագործակցության ու առևտրի համար»,- ասել է Դանիայի վարչապետը։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Դանիա
Թրամփ